Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

«Երգի՛ր և COVID-ը կհեռանա»

«Երգի՛ր և COVID-ը կհեռանա»
07.07.2020 | 13:47

Երգչախմբերի փորձերն արգելված լինելու պատճառով «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մտահաղացել է ձայնագրել Պենտատոնիքս խմբի հայտի «Սինգ» երգը անհատապես՝ հետագայում մեկտեղելով հնչյունային սարքավորումների միջոցով: Երգի բառերը փոխել են և այն վերանվանել՝ «Երգի՛ր և COVID-ը կհեռանա»՝ երգով միանալով COVID-ի դեմ պայքարին: Երգը տեսագրվել և մոնտաժվել է երեխաների կողմից:

Դիտվել է՝ 2112

Մեկնաբանություններ